|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ գրավոր նամակ է ուղարկել Սամվել Շահրամանյանին եւ հրավիրել հանձնաժողով՝ հարցաքննության։ Շահրամանյանի մտերիմներից մեկը մեզ ասաց, որ դեռ որոշում չկա` գնալ-չգնալու վերաբերյալ: Ուշագրավ է, որ դեկտեմբերի 3-ին լրանում է հանձնաժողովի ժամկետը, եւ Շահրամանյանը պետք է արագ կողմնորոշվի` մերժե՞լ Անդրանիկ Քոչարյանի հրավերը, թե՞ իշխանության հետ չգնալ առճակատման ու ներկայանալ։ Հանձնաժողովը մտադիր է փակ նիստ անել, եթե, իհարկե, Շահրամանյանը չառարկի։
Հիշեցնենք, որ Ա․ Քոչարյանը եթերում ասել էր, թե Արայիկ Հարությունյանին չկարողացան հրավիրել, բայց մտադիր են Շահրամանյանին կանչել, մինչդեռ պատերազմի ժամանակ նա եղել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, զբոսաշրջության նախարարը, կապ չի ունեցել ռազմաճակատի հետ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում