կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 09:45
Աշխարհ

Հաստատվեց` նախագահը Կորեայում երիտասարդացման կուրս էր ընդունում

Հաստատվեց` նախագահը Կորեայում երիտասարդացման կուրս էր ընդունում

Կորեական զբոսաշրջային նորությունների «Չոսուն» կայքը հոդված է հրապարակել, որը վերնագրված է «Հայաստանի նախագահը՝ առողջապահական տուրիստ Կորեայում»: Հոդվածը մասնակի  civilnet.am-ի թարգմանությամբ ներկայացնում ենք ստորև:

 

Կորեայի ծաղկող բժշկական զբոսաշրջությունը առաջին անգամ գրավել է օտարերկրյա պետության ղեկավարի. վերջերս վերականգնողական բուժումներ է ստացել Հայաստանի նախագահը: Հունվարի 9-ին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ Հայաստանի նախագահի սև սեդանների ավտոշարասյունը նրան բերեց Գանգնամի Չաում բժշկական կենտրոն: Չաումը վերականգնողական կլինիկա է, որը տնօրինում է CHA Health Systems ընկերությունը։

 

Սարգսյանին ուղեկցողների թվում էին խորհրդային նախկին արբանյակային երկրի նախկին նախագահ և Ռուսաստանից մի մեծահարուստ (Արա Աբրահամյանը նկարում. խմբ): Վերջինը նաև Ռուսաստանի նախագահի՝ անցյալ տարի Կորեա կատարած պետական այցի ժամանակ նրա պատվիրակության կազմում էր և այդ ժամանակ նույն կլինիկայում բուժումներ էր անցել։

 

Մեկշաբաթյա այցի ընթացքում այս խումբը Չաում կենտրոն է այցելել ամեն օր և բուժումներ ստացել, այդ թվում ցողունային բջիջների թերապիա, սպա և երիտասարդացման պրոցեդուրաներ, մարմնի հարթեցում և մերսում և քաշի վերահսկման պրոցեդուրաներ:

 

Կլինիկայի աշխատակիցները նշում են, որ Սարգսյանին նրա մնալու ընթացքում ուղեկցում էին ոստիկանությունը և Ազգային հետախուզական ծառայությունը: Խումբն ընդհանուր առմամբ վճարել է 200 միլիոն կորեական վոն (մոտ 186 000 դոլար) և հեռացել է հունվարի 17-ին:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: