կարևոր
2965 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-07 15:48
Քաղաքական

Ընտրելով մեզ՝ ընտրում եք սրան. Փաշինյանի ևս մի նախագծի խոստովանանքը

Ընտրելով մեզ՝ ընտրում եք սրան. Փաշինյանի ևս մի նախագծի խոստովանանքը

«Հանրապետություն» կուսակցության ցուցակով ավագանու թեկնածու Անի Խաչատրյանն այսօրվա քարոզարշավի ժամանակ «ինքնախոստովանական ցուցմունքով» է հանդես եկել՝ հայտարարելով, որ իրենք բացառում են մերձդաշնակցական և մերձքոչարյանական ուժերի հետ համագործակցությունը, իսկ մնացած քաղաքական ուժերի հետ բաց են քննարկելու:

Իհարկե, տիկին Խաչատրյանը կարող էր անգամ նեղություն չքաշել ու խոստովանել, որ իրենք պարզապես Նիկոլ Փաշինյանի նախագիծն են և ոչ ավելին, քանզի իր կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանն իշխանություններին աջակցող իր դավադիր քայլերով ու գործողություններով ամեն օր է դա հայտարարում, և մտածող մարդիկ վաղուց արդեն ծիծաղով, զզվանքով ու ափսոսանքով  են նայում Վազգեն Սարգսյանի եղբոր այդ դավաճանական աճպարարություններին:

Հետաքրքիր է, թե սույն տիկինը հայելու առջև ինքն իրեն հարց տվե՞լ է՝ իսկ իր նշած ուժերը ցանկանու՞մ են համագործակցել իրենց, այն է՝ Նիկոլ Փաշինյանի դավաճան խմբակի մի գարշահոտ ֆիլիալի հետ:  

Այնուամենայնիվ՝ օգտակար է, որ տիկին Խաչատրյանը վերահաստատում է արդեն աքսիոմատիկ այն ճշմարտությունը, ըստ որի՝ իրենց նպատակը նախընտրական կապկումներով մատնանշված իրական ընդդիմադիրներից ձայներ փախցնելն ու ավագանիում տեղ զբաղեցնելու դեպքում Փաշինյանի իշխանական գրկում ներկայացումներ տալն է: