|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ շարքերում խոր անորոշություն է, ցուցակի 50-յակում չընդգրկվածները չեն թաքցնում, որ անկյուն են մղվել եւ չեն պատրաստվում իրենց կոտորել` քարոզչությամբ զբաղվել։
Փաշինյանը որոշել է պաշտոնական քարոզարշավին ցուցակի առաջին 50-յակի հետ շրջել, եթե բացականեր լինեն, նոր հաջորդ համարները կգնան։ Եվ 50-ից հետո ընդգրկվածների թիվ մեկ խնդիրը դարձել է իրենց ապագա աշխատավայրի եւ մերձավորներին տեղավորելու հարցը։
Չնայած Փաշինյանը վարչության անդամների միջոցով փոխանցել է, որ ոչ մեկն անգործ չի մնա, եթե հաղթեն, բայց պետք է ընտրություններին բոլորը «վիզ դնեն», սակայն նրանք վստահ չեն հաղթանակի հարցում եւ չեն հավատում ստելու մեծ վարպետ Փաշինյանի խոստումներին։