|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, շատերի ուշադրությունը գրավեց Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի վրա «սավառնող» Արցախի դրոշը: Սոցցանցերում այդ տեսանյութի տարածմանը զուգահեռ՝ տարբեր վարկածներ էին շրջանառվում, թե ով կարող էր կազմակերպած լինել այդ ակցիան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի դրոշի «դրոնային» ծածանումը Հանրապետության հրապարակում նախաձեռնել ու իրականացրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին, որը չհերքեց մեր տեղեկությունները, բայց և, միևնույն ժամանակ, չցանկացավ հավելյալ տեղեկություններ հայտնել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում