Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ ռուսաստանյան դատարանի վճիռը ճանաչելու միջնորդությունը։
Դատական նիստը սկսելուց առաջ Հարությունյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա հայտարարեց, որ իրեն միայն մեղավոր է ճանաչում երթևեկության կանոնները խախտելու մեջ: «Ես իմ մեղավորությունն ընդունում եմ, որ ճանապարհային երթևեկության կանոններն եմ խախտել։ Մնացածում մեղավոր չեմ, իսկ մեքենան սարքին է եղել»,- ասաց Հարությունյանը։
Նա հայտնեց, որ Ռուսաստանում պատժի կրման ողջ ընթացքում գտնվել է պատժախցում: «Ռուսաստանում բանտային պայմանները շատ վատն են եղել։ Իբրև թե ճաշարան չեմ գնացել, դրա համար պատժի կրման ողջ ընթացքում պահել են պատժախցում, բայց ես ճաշարան գնացել եմ»,- ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ փոխհատուցման հարցն էլ լուծվել է Հայաստանի միջոցներով։
Հարությունյանը նաև հայտնեց, որ Հայաստանում սկսել է բուժումը: Նշենք, որ նա ՌԴ-ում հրաժարվել էր բուժումից:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը իր «ԿամԱԶ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսի, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Նա դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ պատժի մնացած մասը կրելու համար: