կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-01 14:51
Աշխարհ

10 ամսական Դարինայի առաջին թռիչքը, Պսկովի փոխքաղաքապետի ամուսնական ճամփորդությունը. մանրամասներ կործանված ինքնաթիռի ուղեւորների մասին

      10 ամսական  Դարինայի առաջին թռիչքը, Պսկովի փոխքաղաքապետի ամուսնական ճամփորդությունը. մանրամասներ կործանված ինքնաթիռի ուղեւորների   մասին

Ռուսական A321 ինքնաթիռի վթարի հետեւանքով 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ է զոհվել:  Զոհերի թվում 25 երեխա կա:

Ռիա Նովոստի-ն նոր տեղեկություններ է  ներկայացնում վթարի զոհերի մասին: Ինքնաթիռի ամենափոքրիկ ուղեւորը 10 ամսական Դարինան է եղել: Գրոմովների ընտանիքը` փոքրիկ Դարինան, նրա հայրն ու մայրը` Ալեքսեյն ու Տանյան հոկտեմբերի 15-ին են մեկնել Եգիպտոս, որտեղ նշել են աղջկա 10-ամսյակը եւ իրենց ամուսնության միամյակը: Տանյան հրապարակել էր փորքիկի լուսանկարը` օդանավակայանում, թաթիկներով հենված պատուհանին ու գրել` «Ինքնաթիռի գլխավոր ուղեւորը»:  

\"\"

Մյուս փոքրիկ ուղեւորը 3-ամյա Նաստյան է, ով ծնողների հետ Եգիպտոսում նշել է նրանց ամուսնության 4-ամյակն ու ծանոթության 10-ամյակը: Թռիչքից առաջ Նաստյայի մայրը ամուսնու եւ դստեր նկարն է սոցցանցում տեղադրել եւ գրել` «Մենք տուն ենք թռչում»:

 Ինքնաթիռի զոհված ուղեւորներից է Պսկովի փոխքաղաքապետը, ով այրիանալուց հետո նոր էր ամուսնացել եւ կնոջը նվեր էր արել` շրջագայություն Եգիպտոս: