Այսօր Սիրիայից Հալեպ-Երեւան ուղևորված ավտոբուսից Թուրքիայի սահմանագծին հայեր էին առևանգվել: Արդեն պարզվել է, որ Հալեպ-Երեւան ավտոբուսի առեւանգված հայ ուղեւորները չորս են։
Հալեպից
«Երկիր մեդիայի» թղթակից Մարիա Գաբրիելյանը հայտնել է նրանց անունները` Գարեգին Հացագործյան, Կարո Պապողլյան, Նարեկ Վարժապետյան եւ Սաքո Ասատուրյան։
«Երկիր մեդիայի
» թղթակիցը մանրամասներ է պատմել, ըստ նրա` Հալեպից Երեւան մեկնող միկրոավտոբուսը թուրքական սահմանի մոտ կանգնեցրել է զինված մի խումբ։ Չորս հայ տղամարդիկ եւ վարորդը առեւանգվել են, իսկ երեք հայ կանայք տարվել են Քիլիս։ Վերջին տեղեկությունների համաձայն` կանայք մինչ այժմ գտնվում են Քիլիսի պանդոկներից մեկում։