Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Այսօր Երեւանի ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը Հայկ Մարությանը կնշանավորի նախընտրական դրամահավաքով։ Նախկին քաղաքապետը գլխավորում է շատերին անհայտ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ակունքները գալիս են «Էլեկտրիկ Երեւան» շարժումից։ 2018թ․ հոկտեմբերի 3-ին կայացել է կուսակցության հիմնադիր համագումարը, իսկ դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններում կուսակցությունը ստացել է 4 հազար 122 քվե կամ ձայների 0.33%-ը։ Դրամահավաքը տեղի կունենա «Հոլիդեյ ինն» հյուրանոցում, որին կմասնակցի նաեւ Մարությանը։ Այն լրատվամիջոցների համար փակ է լինելու։ Դրանից հետո կսկսվի քարոզարշավը:
Մարությանին մոտ կանգնած մարդիկ ասում են, որ, ըստ ամենայնի, դասական քարոզարշավ չի անելու, այլ նա հանդես է գալու տեսահոլովակներով, նրա «Քաղաքապետը» ներկայացումն էլ, որը լավագույն քարոզչությունն է հօգուտ Հայկ Մարությանի, երեք օրում կես միլիոն դիտում է ունեցել։ Հիշեցնենք, որ օրերս ընտրությունների համար դրամահավաք իրականացրին նաեւ ՔՊ-ն եւ ԼՀԿ-ն, իշխող ուժը 506 միլիոն դրամ գումար հավաքեց, ԼՀԿ-ն՝ 10 մլն։
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։