|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Լուրեր էին պտտվում, թե ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստվում է Սպիտակցի Հայկոյին և Թաթուլ Ավոյանին ներկայացնել ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:
Yerkir.am-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը տեղեկացրեց, որ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, մշակույթի նախարարությունը վերոհիշյալ կատարողներից որևէ մեկին էլ չի ներկայացրել կոչման:
«Նախարարությունն արդեն այդ փաթեթներն ուղարկել է կառավարություն: Կոչումները պետք է շնորհվեն մայիսի 28-ի առթիվ»,- ասաց Սերոբյանը: