|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ՀՀ ԱԺ պաշպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, մտահոգիչ է: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նաև հույս հայտնեց, որ կլինի այնպիսի կարգավորում, որը կբխի Արցախի ժողովրդի և անվտանգության շահերից:
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունը պետք է միջամտի Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, Նահապետյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ որոշակի գնահատականներ այստեղից պետք է հնչեցվեն։ Որևէ քայլ չպետք է ձեռնարկել, որը կվտանգի Արցախի ժողովրդի անվտանգությունը, որի հետևանքով Արցախում կարող է ստեղծվել անկայունություն։ Նման իրավիճակից հակառակորդը օգտվելու հնարավորություն ունի»։
Հարցին` կարո՞ղ է թավշյա հեղափոխության սցենարը կրկնվել Արցախում, Նահապետյանը պատասխանեց. «Որևէ բան բացառել պետք չէ, որովհետև վերջին ժամանակահատվածում տեղի ունեցածը ապացուցեց՝ ամեն տեսակի զարգացում կարող է տեղի ունենալ ոչ միայն Հայաստանում, այլև ցանկացած այլ տարածաշրջանում»։