կարևոր
2818 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-19 18:33
Քաղաքական

Բաքուն թույլ չի տա Կապանի օդանավակայանի աշխատանքը. Գագիկ Համբարյան

Բաքուն թույլ չի տա Կապանի օդանավակայանի աշխատանքը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չնայած բոլոր բացահայտ վտանգներին, որ թուրքերը և՛ Նիկոլ Անհողի այցի օրը Կապան, և՛ այսօր, երբ տեղի է ունեցել Երևան-Կապան առաջին չվերթը և, ըստ լուրերի, ազերիները ինքնաթիռի վայրէջքից րոպեներ առաջ կրակել են օդանավակայանի շենքի վրա, կապիտուլյանտ Նիկոլը շատ է գովազդում Կապանի օդանավակայանը և խոստանում է 20 հազար դրամով 45 րոպեում մարդկանց Երևանից հասցնել Կապան... Առաջարկը շատ լավն է, բայց վտանգավոր, քանի որ այդ նույն կապիտուլյանտ Նիկոլն անվտանգության «0» երաշխիք է տալիս բոլոր ուղեևորներին և չի կարող խոստանալ, որ նրանք չեն դառնա թուրքերի կրակոցի զոհը...:

Իսկ որպեսզի պատկերացնեք, թե թուրքերը որտեղ են գնտվում, ընդամենը նայեք լուսանկարները... Առաջին լուսանկարում այսօր Կապանի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի հետնամասում կարող եք տեսնել երկաթյա փշալարերը, որոնցից ընդամենը 200 մետր հեռավորության վրա, արդեն երկրորդ նկարում, բարձրադիր գոտում է գտնվում է ադրբեջանական դիրքը, որտեղ ծածանվում է Ադրբեջանի դրոշը... Ստացվում է, Կապանի օդանավակայան ժամանող ուղևորներն առաջինը տեսնում են հենց Ադրբեջանի դրոշը...:

Իսկ այն, որ Բաքուն նույնիսկ ահաբեկչության գնալով արգելելու է Նիկոլին գործարկել Կապանի օդանավակայնն, ընդամենը պետք է մեջբերեմ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ Զ. Ասկերովին, որը հայտարարել է.«Կապանի օդանավակայանը կունենա Ստեփանակերտի օդանավակայանի ճակատագիրը։ Այն կմնա որպես թանգարանային նմուշ։ Հայաստանը պատրաստվում է սադրիչ գործողությունների, ինչպիսին Կապանի օդանավակայանի բացումն է։ Հայաստանը Ադրբեջանի հետ նման համաձայնություն չունի»...։

Այո՛, իր թուրքերի առաջ «շոպլիկանալու» վարքագծով և թուրքերից խաղաղության մուրալու շնորհիվ թուրքերին լկտիացրած Նիկոլը հասել է նրան, ով Բաքուն պետք է մեզ թույլատրի կառուցել Երասխում մետալուրգիական գործարան, Մեծամորում ունենալ ատոմակայան կամ էլ Կապանում բացել օդանավակայան...Հ.Գ. Այս անգամ թուրքերը ինքնաթիռի վրա չեն կրակել, քանի որ դրանում գտնվում էին Նիկոլի թուրքական օրակարգը սպասարկող որոշ տականքներ, իսկ հաջորդ անգամ...»։