|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է Կապանի օդանավակայանի դեպքին՝ նշելով հետևյալը..
«Ադրբեջանցին մտել է ՀՀ տարածք, կրակել Կապանի օդանավակայանի վրա, վնասել շենքը։
ՀՀ ԱԱԾ-ն պատրաստակամություն է հայտնել համատեղ քննություն անցկացնել ադրբեջանցիների հետ այս թեմայով։
Դասական կոլաբորացիոնիզմ, ուրիշ ոչինչ»:
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մանրամասն ներկայացրել էր նշված դեպքը՝ նշելով հետևյալը.
«Սա է այս իշխանության խոստացած ապագան էլ, խաղաղությունն էլ, երբ անգամ սեփական տարածքն ես զլանում ոտնձգություններից պաշտպանել։
Թիկնազորով շրջափակված, թերեւս ադրբեջանցիների հետ նախապես համաձայնեցրած հեշտ է վայրէջք կատարել Կապանի օդանավակայանում, բայց այս պայմաններում ո՞վ է ապահովելու անվտանգությունը, եթե նույնիսկ ոտնձգությանը համարժեք պատասխան չի տրվում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։