կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-20 11:45
Քաղաքական

Նիկոլ Անհող, ի՞նչ դրական ազդակներից է խոսում Բաքուն․ Գագիկ Համբարյան

Նիկոլ Անհող, ի՞նչ դրական ազդակներից է խոսում Բաքուն․ Գագիկ Համբարյան
Նիկոլ Անհող, ի՞նչ դրական ազդակներից է խոսում Բաքուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
 
«Ադրբեջանի բռնապետին սպասարկող հայտնի կայքը տեղեկացնում է, որ Բաքուն "5 հայ գերիների ազատել է Երևանից եկող դրական ազդակներից հետո"...
Հետաքրքիր է, ի՞նչ կամ ո՞ր դրական ազդակներից է խոսում Բաքուն, որի մասին, ինչպես երևում է գիտեն Բաքվում և հավանական է, Նիկոլ Անհողը, որից ստացվել են այդ դրական ազդակները, բայց չգիտի հայաստանյան հասարակությունը...
Կապիտուլյանտ Նիկոլը կրկի՞ն հայ ժողովրդի թիկունքում դավեր է նյութում և իր իսկ կողմից ադրբեջամնցիներին հանձնված գերիներին "ազատելու" դիմաց առուծախերի մեջ է Ալիևի հետ... Նա անվտանգության տեսանկյունից շատ կարևոր ականապատ տարածքների քարտեզների, մեր և Արցախի տարածքների և այլնի հանձնումն ադրբեջանցիներին բացատրելու է հենց գերիներին վերադարձնելու պատճառաբանությամբ, այնինչ այդ գերիները հենց դրա համար էլ հանձնվել էին Բաքվին, որպեսզի Նիկոլ Անհողի դավաճանությունը հենց գերիների վերադարձով էլ պատճառաբանվի..»,- գրում է նա։