կարևոր
4642 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-01 16:31
Քաղաքական

«Դերյադ հանի». ԿԳՄՍ փոխնախարարը հայհոյել է հոգևորականին, չեղարկել է մանկական երգչախմբի համերգը

Ասել, որ սա մեզ համար ծանր փորձություն էր, նշանակում է ոչինչ չասել։ Ամեն անգամ մենք մտածում ենք, որ սա ամենավերջին խայտառակություններ էր, բայց օրերցօր լայնացնում են իրենց աննախադեպ լինելու սահմանները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թովմաս ուրարակիր Առաքելյանը։

«Մենք «Ազնավուր» հիմնադրամի հետ ունեցել ենք պայմանագիր։ Ես պրոդյուսերն եմ «Տա հույս» մանկական երգչախմբի։ Մենք պետք է Գյումիում ելույթ ունենանք, որը պետք է սկսվեր ժամը 14-ին։ Հանկարծ զանգում է ԿԳՄՍ փոխնախարար ներկայացող պատասխանատուն և անշնորհք կերպով ասում է՝ ելույթ չպիտի ունենաք և 12-ին է համերգը ու կես ժամից պետք է ելույթ ունենաք։ Ես իրենց ասել եմ պետբյուջեից եք սնվում ու այս երկրում իշխանություն չունեք։ Երբ եկա դեպքի վայր, դեմագոգիան շարունակվել է։ ԿԳՄՍ պատասխանատուն իմ հոգևորականի զգեստն անվանել է «դերյա»։ Ես իրեն ասել եմ, որ անշնորհք ես ու անդաստիարակ, քանի որ հոգևորականի զգեստը ծաղրելն անդաստիարակություն է»,- նշել է Առաքելյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու Թատերական հրապարակում այսօր ժամը 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի ժամանակ ելույթ պետք է ունենար նաև Տավուշի թեմի «Տա լույս» երգչախումբը՝ խմբավար Մարիա Գալստյանի գլխավորությամբ: Գյումրի էր մեկնել նաև Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը՝ ունկնդրելու համերգը:

Միջոցառումը չեղարկվել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պահանջով: