|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը չեղարկել է իր այցը Բաքու եւ չի մասնակցի ՄԱԿ-ի 29-րդ կլիմայի գագաթնաժողովին (COP29): Այդ մասին հայտնում է Dutch News պորտալը` նշելով, որ պատճառն Ամստերդամում տեղի ունեցող անկարգություններն են:
«Վարչապետ Դիկ Շոֆը չի մասնակցի հաջորդ շաբաթ Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին՝ Ամստերդամում տեղի ունեցած «լուրջ սոցիալական հետևանքների», բռնի գործողությունների պատճառով»,- ասվում է պորտալի կայքում հրապարակված տեղեկտավության մեջ։
Ավելի վաղ նաեւ Գերմանիայի կանցլերը եւս հայտարարել էր իր այցը չեղարկելու մասին: