կարևոր
9061 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-08 16:53
Աշխարհ

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան այցելած պատվիրակությունը Սյունիքի մարզում է

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան այցելած պատվիրակությունը Սյունիքի մարզում է

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի հանձնարարությամբ Հայաստան է այցելել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի  ղեկավարած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

Երեկ նրանք հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, որի ընթացքում տեղեկացել են Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակի, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների ու Արցախի  շրջափակման և դրա հետևանքներով առաջացած հումանիտար աղետի մասին։

Այսօր պատվիրակությունը Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ, որտեղ Ռոբերտ Ղուկասյանը նրանց է ներկայացրել Հագարիի  կամրջի փակ լինելու փաստն ու երկկողմ երթևեկության բացակայությունը։

ԱՄՆ սենատի ներկայացուցիչները դիտարկել են նաև հանգամանքը, որ ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար բեռով մեքենաներն արդեն օրեր շարունակ կանգնած են սահմանից այսկողմ ու չեն կարողանում հասնել դրանց կարիքն ունեցող Արցախի  բնակիչներին։