կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-02 14:25
Հասարակություն

Փոշեկուլ մեքենաները շատ շուտով կսկսեն մաքրել Երևանի փողոցները. Հայկ Մարության

Փոշեկուլ մեքենաները շատ շուտով կսկսեն մաքրել Երևանի փողոցները. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ փոշեկուլ մեքենաները շատ շուտով կսկսեն մաքրել Երևանի փողոցները. հայտնում է Yerkir.am-ը:

Նա նշել է. 

«Այս փոշեկուլ մեքենաները շատ շուտով կսկսեն մաքրել Երևանի պողոտաներն ու հիմնական փողոցները՝ օգնության հասնելով համայնքային հիմնարկի սանմաքրման մեր աշխատակիցներին։

Սա, իհարկե, դեռ սկիզբն է. այս մեքենաներից դեռ շատ կունենանք։ ԵԱՍՄ-ի պարկը շարունակում է համալրվել»:

Քաղաքապետը կից նաև տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.