| 
                            Փոխարժեքներ
                                                        26 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  12 տարի առաջ - 2013-03-01 13:41
            12 տարի առաջ - 2013-03-01 13:41  
         
                
            Արդեն տեղեկացրել ենք, որ մայիսին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Իսկ մյուս քաղաքական ուժերը մասնակցելո՞ւ են ավագանու ընտրություններին, եւ ո՞վ է գլխավորելու նրանց ցուցակները:
ԱԺ ավանդական ճեպազրույցում պատասխանելով Yerkir.am-ի այս հարցին` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ թեեւ սա շատ կարեւոր հարց է, բայց կուսակցությունում այն դեռ չեն քննարկել: «Ժառանգությունը» ավագանու ընտրություններին կմասնակցի, իսկ թե ո՞վ կգլխավորի ցուցակը, պարզ կլինի առաջիկա մեկ-երկու օրերին:
Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաեւ ՕԵԿ-ը: Նրանք նույնպես ավագանու ցուցակը կքննարկեն առաջիկա օրերին:
Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ հարցը ՀՅԴ-ում դեռ չեն քննարկել: Արդեն որոշ տեսակետներ այս հարցի կապակցությամբ, իհարկե, կան, բայց դրանք բացահայտել Ռուստամյանը դեռ չցանկացավ:
«Տեսնենք` այս առաջ քաշված կարեւորագույն հարցերն ինչ են լինում, նոր կխոսենք ավագանու ընտրությունների մասին, մանավանդ, որ ժամկետների մեջ տեղավորվում ենք: Ամեն ինչ կախված է ընթացքի ճիշտ գնահատումից»,- հայտարարեց նա: