| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 3856 դիտում,
        
            3856 դիտում,  2 տարի առաջ - 2023-08-03 10:39
            2 տարի առաջ - 2023-08-03 10:39  
         
                
            «Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ամիսներ առաջ կտրուկ մերժել է ՔՊ-ի առաջարկը՝ միասին գնալ Երևանի ավագանու ընտրություններին: Նշել էինք նաև, որ, մեր տեղեկություններով, նեղ շրջանակներում Սարգսյանը նշել է, որ ՔՊ-ն բոլոր ոլորտներում ձախողվել է, վարկանիշը շատ ցածր է, իշխանություն պահելու շանսերը գնալով պակասում են:
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ Արամ Սարգսյանի կուսակցությունը ներկայում ակտիվորեն պատրաստվում է քսան օրից սկսվելիք քարոզարշավին: Նա ակտիվ հանդիպումներ է ունենում՝ փորձելով ապահովել ոչ միայն քվեներ, այլ նաև ֆինանսական ռեսուրսներ: Կան տեղեկություններ, որ այդ հարցով նա հանդիպել է մի քանի հայտնի գործարարների, ինչպես նաև նախկին բարձրաստիճան որոշ զինվորական պաշտոնյաների:
Ըստ նույն աղբյուրի, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի օրինակով նաև դրամահավաք կազմակերպվի, չնայած Սարգսյանն ինքն էլ հիանալի հասկանում է, որ իշխանական ուժին և մերձիշխանական միավորին գումար տրամադրելու պատրաստ անձանց քանակն ու հավաքվելիք գումարը բացարձակապես համադրելի չեն լինի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում