|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է, որ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերին պատկանող մեքենայի խոցման փաստը պետք է դիտարկել օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի համատեքստում:
«Նկատենք, որ ավելի վաղ, զուգահեռ զորավարժություններ էին ընթանում և Արցախի և ՀՀ-ի սահմանների մերձակա հատվածներում: Մի կողմից, սրանք կարող են դիտվել որպես զորավարժությունների «ստուգարքային» դրսևորումներ, մյուս տեսանկյունից, իրավիճակը հատվածային սրելուն ուղղված քայլեր: Երկու տեսանկյունից է անընդունելի է:
Ամեն դեպքում զինվորական մեքենայի խոցումը «շարքային» դեպք չի, լավ է, որ դեպքի ժամանակ մեր զինվորականները չեն տուժել, սակայն մյուս կողմից դժվար է այս երկու դեպքերը որպես իրավիճակի կտրուկ թեժացմանն ուղղված քայլեր դիտել:
Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել, սակայն այս փուլում դրանց դրսևորումներն առավել տեղային բնույթ են կրելու»,- գրել է Աբրահամյանը: