Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոչ միջազգային հանրության շահագրգիռ սուբյեկտներին՝ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ. այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը:
«Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծայրաստիճան լարվել է իրադրությունը հայ-ադրբեջանական միջպետական սահմանի Տավուշի ուղղությամբ։
Կոպտորեն արհամարհելով ինչպես միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկիի Եզրափակիչ ակտի պահանջները, այնպես էլ 1994 և 1995 թթ․ եռակողմ և անժամկետ զինադադարի համաձայնագրերը, Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը ձեռնմուխ է եղել իրավիճակը ծայրաստիճան լարելու մարտավարության, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանի վրա, այլև ամբողջ տարածաշրջանում։
Ադրբեջանական իշխանության նման անպատասխանատու կեցվածքը նաև արհամարհանք է ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի հանդեպ, որոնց լիիրավ անդամ է Հայաստանը։ Հաշվի առնելով բանակցային գործընթացի ձևաչափը և դրա համանախագահության կազմը՝ Ադրբեջանի նման քաղաքականությունը անհարգալից վերաբերմունք է նաև ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի նկատմամբ։ Ադրբեջանական իշխանություններին նույնիսկ հետ չպահեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի օրերին միջազգային զինադադար ապահովելու կոչը։
Հատկանշական է, որ ադրբեջանական սադրիչ գործողությունները և ՀՀ պետական սահմանի ու քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացրած ագրեսիան անթաքույց սատարում են գտնում Թուրքիայի բարձրագույն իշխանության կողմից։ Իր հարևան տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակը մշտապես լարված պահող, հարևանների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններով հայտնի թուրքական պետությունը այժմ էլ անուղղակիորեն ձեռնմուխ է եղել Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանների լարմանը։
Հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա հնարավոր զարգացումների անկանխատեսելի բնույթը, ինչը նախ և առաջ պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության՝ այլ պետությունների հետ ունեցած ռազմական փոխօգնության համաձայնագրերով, պահանջում ենք շահագրգիռ միջազգային կազմակերպություններից, առաջին հերթին՝ ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից և ՀԱՊԿ-ից, ինչպես նաև Մինսկի խմբի անդամ պետություններից
Առաջադրելով այս պահանջները՝ վճռականորեն կանգնած ենք հայոց բանակի կողքին, հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում»,- նշված է հայտարարության մեջ։