Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առավոտյան Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը, որն այս պահի դրությամբ չկա։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում քիչ առաջ հայտնել է ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ, Վարդան Սարգսյանը՝ նշելով, որ բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան մարդասիրական 400 տոննա բեռով 19 բեռնատար Երևանի Շահումյանի հրապարակից շարժվել են դեպի Արցախ։ Մարդասիրական հումանիտար օգնությունն Արցախ է ուղարկվում պետական ծրագրի շրջանակներում։
Մինչ մեկնումը բեռնատարները բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ։
Բեռնատարների մեջ առաջին անհրաժեշտության ապրանքներ են` ալյուր, կաթի փոշի, մակարողնեղեն, առաջին անհրաժեշտության դեղորայք և մանկական սնունդ։