Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հազարավոր եզդի փախստականներ ցանկություն են հայտնել ապաստան գտնել Հայաստանում:
Yerkir.am-ի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին նշեց, որ իրենք վաղուց են ասել, որ պատրաստ են փախստականների հարցերով աշխատանքներ իրականացնել, բայց չեն կարող ոչինչ անել, քանի դեռ պետությունը չի ասել, թե քանի փախստական է պատրաստ ընդունել:
«Այն մասին, որ եզդիները պատրաստակամ են գալ Հայաստան, մեկ անգամ չէ, որ ասվել է: Բոլորն էլ ուզում են գալ Հայաստան, բայց հասկանում ենք նաև, որ Հայաստանն անսահմանափակ ռեսուրսներ չունի: Իրենք գիտեն, թե Հայաստանում պայմաններն ինչպիսին են` մարդկային վերաբերմունքի առումով, և բոլոր` 400 000 փախստականներն էլ կուզենան գալ այստեղ»,- ասաց Մուրազին:
Նա նշեց նաև, որ, հարցի հետ կապված, քանիցս դիմել են ՀՀ ԱԳՆ-ին, անգամ` ստորագրահավաք արել և նամակ գրել, բայց դեռ արձագանք չկա:
Մուրազին տեղեկացրեց նաև, որ վերջերս, երբ գնացել էին թուրք-իրաքյան սահման, այնտեղից դիմել էին ԱԳՆ-ին` խնդրանքով` 150 եզդի փախստական Հայաստան տեղափոխել, սակայն ԱԳՆ-ից պատասխանել էին, որ անհրաժեշտ է գրավոր դիմել: «Ասացին` պետք է բոլոր գերատեսչությունները քննարկեն և հետո նոր որոշվի: Բայց իրավիճակն այնպիսին է, որ, իմ կարծիքով, գրավոր դիմումի կարիք չկա»,- ասաց մեր զրուցակիցը: