|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մեկնաբանելով այսօր ՀՀԿ-ական մի շարք կարկառուն դեմքերի այն հայտարարությունները, թե իշխանությունը բացառում է քննարկման դնել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, «Երկիր»-ի հետ զրույցում ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասաց.
«Կոնգրեսի երեք պահանջների կատարումից հետո, ինչպեսեւ նախօրոք հայտարարել էինք, մենք պատրաստակամություն ենք հայտնել գործող իշխանությունների հետ երկխոսություն սկսել: Ավելին, մենք արել ենք հաջորդ քայլը, ձեւավորել ենք պատվիրակություն` երկխոսություն վարելու համար: Երբ գործող իշխանությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված անձի, կարձագանքի, այն ժամանակ կխոսենք: Ձեր նշած հայտարարությունները մենք չենք համարում գործող իշխանության պաշտոնական դիրքորոշում»։