Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող Անի Գասպարյանը գրում է․
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե մեր հիմնի մեջ կա թշնամի բառը, սա նշանակում է, որ թշնամու ընկալումը մեր ընկալման, մեր աշխարհընկալման ամենակարևոր մասն է, ինչը լուրջ խնդիր է։
Փաստորեն նաև էս ա խանգարում խաղաղությանը․․․
Իսկ կարդացել ե՞ք ԱՄՆ օրհներգը, որտեղ է՛լ հրթիռներ ու ռումբեր են, է՛լ ամբարտավան թշնամի, է՛լ ճակատամարտ ու ավերածություններ, է՛լ արյունով թշնամու կեղտոտ հետքերի լվացում, է՛լ նվաճում ու պայծառ հաղթանակ․․․․
Իսկ գիտե՞ք, թե ով է ԱՄՆ թշնամին իրենց օրհներգում։ Անգլիան․․․
ԱՄՆ օրհներգի տեքստը վերցված է «Ֆորտ Մակհենրիի պաշտպանությունը» պոեմից, որը գրվել է 1814 թվականին՝ հիմնված անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ բրիտանական նավերի կողմից Ֆորտ Մակհենրիի հրետակոծության դրվագների վրա, ու ամբողջ օրհներգը պայքար է թշնամու դեմ՝ հանուն հաղթանակի։