կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-22 17:35
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը ռումբեր է կիրառել Արցախի բնակիչների հանդեպ հոգատարության նկատառումով․ Արթուր Խաչատրյան

Ինձ ապշեցրեց այն, ինչ այստեղ լսեցի՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հանդեպ հոգատարություն, պատվաստում․․․ իհարկե, նրանք ռումբեր են կիրառել Արցախի բնակչության հանդեպ հոգատարության նկատառումով՝ ըստ Yerkir.am-ի Երևանում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստի ավարտին հայտարարեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։ 

«Ցանկալի կլիներ, որ ադրբեջանցիները մտածեին Քովիդի մասին, Ստեփանակերտի հոսպիտալի մասին, այն հաճախորդների մասին, որոնք համբերատար սպասել են բուժման։ Երեսպաշտության դասական օրինակ է՝ խոսել Քովիդի մասին այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը պայքարում էր դրա դեմ,    երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը  կոչ արեց դադարեցնել կրակը ամբողջ աշխարհում։ Սա շատ հետաքրիր է, շատ հետաքրքիր է, խնդրում եմ՝ նորից դա կրկնեք, երբ մենք աղոթում ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Ինձ հետաքրքիր է՝ իսկ երբ հայերը բռնի տեղահանվեցին Ադրբեջանից՝ Սումգայիթից, Բաքվից, մտածո՞ւմ էին պատվաստումների մասին»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․