|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած ԱԺ պատգամավորները հուլիսի 17-ից մինչեւ օգոստոսի 25-ն արձակուրդում են, սակայն որոշ պատգամավորներ, «հանուն հայրենիքի», իրենց «չխնայելով»՝ ընդհատում են արձակուրդն ու մեկնում գործուղումների։
Օգոստոսի 4-8-ը Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջխորհրդարանական վեհաժողովի «Արձագանքող խորհրդարաններ կայուն եւ բարգավաճ ԱՍԵԱՆ-ի համար» խորագրով 44-րդ գագաթնաժողովին որպես դիտորդի թեկնածու առաջին անգամ մասնակցելու համար Ջակարտա են (Ինդոնեզիայի Հանրապետություն) գործուղվել ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր, Ինդոնեզիայի գծով «մեծ մասնագետ» Հասմիկ Հակոբյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում