| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ»-ը գրում է. «Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քվեարկության պատճառով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակները ստիպված են լինելու գործուղումն ընդհատել ու վերադառնալ, որ քվեարկության օրն ԱԺ-ում լինեն։ Կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին մեկնած պատվիրակները պետք է վերադառնային շաբաթ օրը, քանի որ, որպես կանոն, մեր պատվիրակությունը միշտ այդ գրաֆիկով է մեկնում։ ԱԺ կայքում էլ է նշված՝ «սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ Ստրասբուրգ կգործուղվեն»։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը հաստատեց լուրը․ «Պատվիրակության անդամները Հայաստան են վերադառնալու հոկտեմբերի 3-ին»։ Բոլո՞րը, թե՞ մի մասը։ «Բոլորը»։
Էդմոն Մարուքյանից եւ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե երբ են վերադառնալու, ասացին՝ հոկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը։ Մարուքյանին հարցրինք՝ իսկ հնարավո՞ր է շուտ վերադառնաք։ «Իսկ ինչո՞ւ պիտի շուտ վերադառնանք, միշտ այդպես է եղել, այս անգամ էլ սովորականի պես մնալու ենք մինչեւ նիստերի ավարտը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։