կարևոր
1933 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-18 11:39
Քաղաքական

Այս իշխանության բոլոր նախաձեռնությունները փուչիկ են․ «Հրապարակ»

Այս իշխանության բոլոր նախաձեռնությունները փուչիկ են․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ Արարատի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ Արարատի մարզում 2021թ. կամավոր ատեստավորվել է 22 ուսուցիչ, 2022թ.՝ 84: Ատեստավորում անցած ուսուցիչներից միայն մեկի աշխատավարձն է հասել 463 հազար դրամի: Ըստ ԿՏԱԿ-ի` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Արարատի մարզում աշխատում է 2 հազար 426 ուսուցիչ: Այսինքն՝ 2 հազար 426 հոգուց միայն 106 հոգի է 2 տարվա ընթացքում ատեստավորվել: Ու միայն մեկ ուսուցիչ է հաղթահարել ատեստավորման բոլոր պահանջները եւ ստանում է 463 հազար դրամ աշխատավարձ: Այսինքն՝ այս իշխանության բոլոր նախաձեռնություններն են փուչիկ, խոստումները` թղթի վրա մնացող, ծրագրերը` անկատար: Եթե 2 հազար 426 ուսուցչից միայն 100-ն է 2 տարում մասնակցել ատեստավորմանը, կնշանակի՝ սա հերթական ձախողված ծրագիրն է, որի շուրջ երկու տարի է՝ ԿԳՄՍՆ-ն եւ ողջ իշխանությունը փիառ են անում, բայց տակն իրական բովանդակություն չկա:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։