Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Հուլիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» (JAF) ընկերակցության անդամներին` ուղեկցությամբ խմբի ղեկավար պրն. Պասկալ Շամասյանի և տիկ. Լուսինե Մելիքյանի:
Մայր Աթոռից Yerkir.am-ին հայտնում են, որ հանդիպմանը պրն. Շամասյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանում ընկերակցության մշակութային, կրթական և սոցիալական ծրագրերը՝ կարևորելով նաև երիտասարդ հայորդիների՝ հայրենիքում տիրող իրավիճակին ի մոտո ծանոթանալու հնարավորությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքը բերելով «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» ընկերակցության վարչության անդամներին, ուսուցիչներին և ղեկավարին հայ երիտասարդությանը համախմբելու գովարժան ծառայության համար, անդրադարձավ ընկերակցություն կատարած իր այցելությանը և այն կարևոր ջանքերին, որ գործադրվում է մատաղ սերնդին հայեցի կրթության և դաստիարակության ապահովման ուղղությամբ:
Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ երիտասարդները հայրենասիրական զգացումի նոր լիցքերով քաջալերված՝ վերադառնալով իրենց երկիր առավել մեծ նախանձախնդրությամբ կշարունակեն նպաստել Մարսելի հայկական համայնքի զորացմանն ու առաջընթացին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդ հայորդիներին հորդորեց նաև լինել հայ ազգի արժանավոր զավակները, սիրել հայրենիքն ու եկեղեցին, որպեսզի կարողանան պահպանել ազգային ինքնությունը։