|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին՝ գլխավորությամբ վերապատվելի Կիմ Ջոնգգոյի։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
«Ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման այցելությունները նպաստում են երկու ժողովուրդների փոխճանաչողությանը և միջմշակութային կապերի զորացմանը։
Իր հերթին վերապատվելի Կիմ Ջոնգգոն Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց Հարավային Կորեայում Մեթոդիստ եկեղեցու գործունեության և տարբեր ոլորտներում իրականացվող առաքելության մասին։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու առաքելությանն ու միջեկեղեցական փոխհարաբերություններին»։