Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Մարտունի քաղաքում եւս մեկ հարձակում է տեղի ունեցել «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքի տեղում. Այս անգամ երկու վայրում են իրականացրել, մեկը «Հայաքվեի» ստորագրահավաքի վայրում, մյուսը՝ ինֆոկենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան լայվում պատմել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Նաիրի Հոխիկյանը:
«10-12 հոգի, կոնկրետ սադրիչներ, հստակ ուղղորդված մոտեցել են, պատռել են «Հայաքվեի» թղթերը, տեղեկատվական թերթիկները, փորձել են խլել, հայհոյել, վիրավորել, սպառնացել են «Հայաքվեի» կազմակերպիչներին, ինչպես նաեւ ստորագրողներին: Այդտեղ ներկա է եղել նաեւ քաղաքապետարանի ներկայացուցիչը, որը բացարձակ ոչ խոչընդոտել է հանցանքը, ոչ էլ արձանագրել: Թույլ չեն տվել մարդկանց մասնակցել ստորագրահավաքին»:
«Մարտունիում ևս մեկ սադրանք արեցին ՀայաՔվե նախաձեռնության նկատմամբ։
Այս անգամ իսկական հարձակում էր, հայհոյանք ու սպառնալիք։
Հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին երկու հոդվածով։
Հնարավոր եղավ ոստիկանության օգնությամբ ճշտել սադրիչներից մի քանիսի ինքնությունը. Սամվել Ազարետի Մանուկյան, Մանվել Բուրչիբեկի Բեյբության, Գևորգ Հայրապետյան, Արտո Մլհամյան: Չորսն էլ ՔՊ -ի հետ փոխկապակցված անձինք են»,- լայվին կից գրել է Հոխիկյանը։