|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Օրերս Վորոնեժում անհայտ դիմակավոր անձինք ավազակային հարձակում են իրականացրել: Նրանց զոհերը մի քանի կովկասցիներ են եղել: Տեսագրությունում գրանցված խոսակցությունից դատելով՝ տուժողները հայեր են. հայտնում է Moe-online.ru-ն:
Տուժածների խոսքերով՝ իրենք կանգնած են եղել Փառքի հուշարձանի մոտ, երբ նրանց վրա, առանց որևէ պատճառի, հարձակվել են, սկսել հարվածել մեքենաներին ու ծեծի ենթարկել: Հարձակումից հետո անհայտ անձինք նստել են իրենց մեքենաներն ու հեռացել: Տուժածներից երկու հոգու տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել:
Հարձակման արդյունքում «Լադա Պրիորա» ու ՎԱԶ-2115 ավտոմեքենաների ապակիներն ամբողջությամբ կոտրվել են: Ներկայումս միջադեպի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը ճշտվում է: