Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադական իրավունքի մասնագետ Գևորգ Դանիելյանը գրում է․
«ՀայաՔվե օրենսդրական նախաձեռնության առնչությամբ պարբերաբար ահազանգում են իրազեկման աշխատանքներն իրականացնող մեր գործընկերների իրավունքների իրականացմանը կազմակերպված սադրիչների կողմից, որոշ դեպքերում՝ նաև անարգել խոչընդոտելու դեպքերի մասին:
Ի գիտություն այդպիսի սադրանքների բոլոր սիրահարներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը ազատազրկման տեսքով պատիժ է սահմանում 3-ից 6 տարի ժամկետով: Ինչ վերաբերում է իշխանական լրատվության միջոցներին դիմած իրենց անունը բացահայտել չցանկացող այն քաղաքացիների, որոնք իբր «բացահայտում են իրենց համոզելու փաստերը», ապա ավելորդ է անգամ պարզաբանել, որ հանրության շրջանում իրազեկման և պարզաբանման աշխատանքներ տանելը ոչ թե իրավախախտում է, այլ օրենսդրությամբ երաշխավորված իրավունք:
Հ.Գ. Շնորհակալություն իրավապահ իրավասու մարմինների այն աշխատակիցներին, ովքեր կարողանում են նաև գործով ապացուցել, որ իրենք ապաքաղաքական են, մեր օրերում դա առանձնահատուկ դրվատանքի արժանի քայլ է»