կարևոր
3757 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-10 13:55
Հասարակություն

Իջեցնում են պատերազմի մասնակիցների հաշմանդամության կարգը․ Գառնիկ Դանիելյան

Իջեցնում են պատերազմի մասնակիցների հաշմանդամության կարգը․ Գառնիկ Դանիելյան

Արցախյան պատերազմի մասնակիցներից ստանում եմ տեղեկություններ առ այն, որ իջեցնում են իրենց հաշմանդամության կարգը՝ հնարավորինս քիչ կենսաթոշակ փոխանցելու նպատակով։

Նշեմ, որ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է` 1-ին խմբի դեպքում՝ հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի չափով, երկրորդ խմբի դեպքում՝ 60 տոկոսի չափով, 3-րդ խմբի դեպքում՝ 40 տոկոսի չափով։

Դեռևս ամիսներ առաջ ՀՀ Կառավարությանը գրությամբ առաջարկել եմ ավելացնել հաշմանդամության կարգ ունեցող պատերազմի մասնակիցների կենսաթոշակների չափերը։

Այժմ էլ կոչ եմ անում պատկան մարմիններին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, հետամնուտ լինել խնդրին՝ բացառելով նման միտումնավոր դեպքերը։

Պատերազմի մասնակիցները մշտապես պետք է լինեն պետության և հանրության ուշադրության կենտրոնում՝ ստանալով սեր և հոգածություն։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ