Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ խորհրդարանում վերջապես ներկայացրել է 2022 թ․ գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների եւ 2023 թ. միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը։ Չնայած օրենքի պահանջն է, որ խորհրդարանի նիստերն ուղիղ հեռարձակվեն, սակայն նախագահի մասնակցությամբ նիստը չի հեռարձակվել, թե ինչու, մեզ չհաջողվեց պարզել։ Գուցե գաղտնի տեղեկատվություն է հրապարակվել նիստում։
Ավելի վաղ գրել էինք, որ արցախցիները սպասում են նախագահի խոսքին, թե ինչ է սպասվում իրենց լիակատար շրջափակման ժամանակ, Հարությունյանն այս ընթացքում ուղերձ չի հղել, ոչ էլ ուղիղ եթերով դիմել է արցախցիներին, իսկ երեկ, փաստորեն, նրա խոսքն էլ եթեր չի գնացել։ Որոշ տեղեկություններով, նախագահն է այդպես հրահանգել, քանի որ ցանկացել է պատգամավորների հետ անկեղծ հարցուպատասխան ունենալ, իսկ թե ինչ է ասել, կփորձենք իմանալ առաջիկայում։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում