02 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 417.4 |
GBP | ⚊ | 482.58 |
GEL | ⚊ | 147.07 |
RUB | ⚊ | 4.02 |
USD | ⚊ | 393.4 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Հունվարի 7-ին Վիտալի Բալասանյանին ազատելով ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ Արայիկ Հարությունյանն առաջարկել է զբաղեցնել իր խորհրդականի պաշտոնը, սակայն նա մերժել է։ Ասում են՝ վիրավորված է իր նկատմամբ վերաբերմունքից, քանի որ իր հանդեպ նեգատիվը ձեւավորվել է այն պատճառով, որ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ եւ գիտությամբ բանակցել է ադրբեջանցիների հետ։ ԱՀ նախագահականի մեր աղբյուրն ասում է, որ նախագահը մտադիր է կրճատումներ անել ԱԽ-ում եւ Սամվել Բաբայանի «հագով կարված» կառույցը բերել նախկին տեսքին՝ փոքր աշխատակազմով։
Հիշեցնենք, որ Բաբայանի՝ ԱԽՔ նշանակվելուց հետո հաստիքացուցակը գրեթե եռապատկվել էր՝ անցնելով 70-ը։ Բայց խնդիրն այն է, թե երբ անել այդ կառուցվածքային փոփոխությունները, հիմա Արցախը բլոկադայի մեջ է, եւ ամեն կրճատում դժգոհություն կառաջացնի։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում