|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով ՌԴ-ում է: Այս մասին, վկայակոչելով իր աղբյուրը, գրում է տելեգրամյան Mediaport ալիքը։
«Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանի լոբբինգով, որոշել է ազատվել Հարությունյանից և Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին։ Արայիկ Հարությունյանն էլ, հասկանալով, որ անզոր է Աննա Հակոբյան-Սամվել Բաբայան զույգի դեմ, շտապել է ՌԴ՝ կանխելու իր հնարավոր պաշտոնանկությունը։ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում իր հանդիպումների ընթացքում օգնություն է խնդրում ռուսական կողմից՝ համոզելով, որ ՌԴ-ի հետ խնդիրներ ունեցող Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահ դառնալը առաջին հերթին վատ է լինելու Ռուսաստանի համար։
Արցախի նախագահը ՌԴ-ում մնալու է մինչև նոյեմբերի 25-ը»,– գրում է աղբյուրը։