|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր մի քաղաքացու արգելել են մասնակցել ՀայաՔվե-ին և քվեարկել, պատճառաբանելով, որ նա ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ շորտերով է:
Քաղաքացուն տվել են թուղթ, որտեղ գրված է, որ էլի ուշադրություն, հանրային ծառայողը պետք է բացառի «տոնական, փայլուն, թափանցիկ ... հագուստ կրելը»:
Քաղաքացին իհարկե հանրային ծառայող չէ և աշխատանքի չէր գնում, այլ ցանկանում էր քվեարկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը և Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական փսփոխության օգտին:
Ներքևում տեղադրում եմ քաղաքացու նկարն, ում շորտերի պատճառով արգելել են իրացնել իր սահմանադրական իրավունքը և ԱԺ նիստերի դահլիճից կադր ՔՊ պատգամավորի մասնակցությամբ:
Հ.Գ. ես երբեք չէի անդրադառնա հագուստի թեմային, եթե այս ռեժիմը չորոշեր դա էլ դարձնել գործիք` քաղաքացիների իրավունքների ոտնահարման համար:
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր