|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց պետական գույքի կառավարման վարչությանը` ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 13, 14, 15 տարեկան և 2016թ. առաջին կիսամյակի տվյալների հիման վրա իրականացված համատարած ֆինանսատնտեսական ցուցանիշների արդյունքներն ու վերլուծությունները:
Առանձնացվել է 4,3,2,1 տարվա վնաս ձևավորած, ինչպես նաև գործունեություն չծավալած և արդյունք չձևավորած ընկերությունների ցանկը: Ուսումնասիրություններ են կատարվել պետական մասնակցությամբ առևտրային այն կազմակերպություններում, որոնք ցուցաբերում են քիչ շահույթ:
«Հանձնարարվում է գործադիր մարմիններին` ներկայացնել իրենց դիրքորոշումը ցանկում ընդգրկված ընկերությունների և կառավարիչների գործունեության և այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ»,- ասաց Կարեն Կարապետյանը: