կարևոր
3277 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-16 13:55
Քաղաքական

Այդ նույն տրամաբանությամբ պետք է ազգանվան միջի «յանն» էլ հանենք․ Արծվիկ Մինասյան

Դա այնքան անհեթեթ հայտարարություն էր, որի վրա չարժե անգամ ժամանակ ծախսել դրա վրա և ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները մի կողմ դնել։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինանշանի մասին արված հայտարարություններին։

«Այդ նույն տրամաբանությամբ պետք է ազգանվան միջի յանն էլ հանենք։ Քանի որ 91 թվականին Հայաստանը վերականգնեց իր անկախությունը, ուրեմն պետք է մեր պատմական անցյալը ուրանանք և մոռանա՞նք։ Արարատը մեր հայկական լեռնաշխարհի և առհասարակ մարդկության ծնունդը խորհրդանշող մեր սուրբ լեռան մասին նման արտահայտություններն ինչ է նշանակում, դա երևի իրեն պետք է հարցնեք»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ հնարավոր է հրահանգել են այլ երկրներից զինանշանի փոփոխությունը․

«Էրդողանն այսօր արդեն հայտարարում է, որ Հայաստանն այսօր սուբյեկտ էլ չէ, որի հետ պետք է լեզու գտնել։ Կամ Էրդողանի այլ հայտարարություններ էլ, որոնք այս իշխանությունները հլու-հնազանդ կատարում են»,- ասաց նա։