Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հնարապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Հանուն Արցախի ու Հայաստանի պայքարած, իրենց կյանքը գիտակցաբար զոհած հազարավոր քաջորդիներ պատգամեցին. ՀԱՅՐԵՆԻՔԸ ԳԵՐԱԳՈւՅՆ ԱՐԺԵՔ Է։
Այս պատգամից շեղվել կամ Հայրենիքը հավասարեցնել այլ արժեքների՝ անբարո է, թշնամու շահի սպասարկումն է։ Հայաստանը, դա ներկայիս իշխող վարչախումբը ՉԷ, որը Արցախը հանձնելուց հետո, բնավ կանգ չի առնում ըստ իր կարգախոսերի. «Արցախը տանք, հանգիստ ապրենք», «150 հազարին զոհենք, որ 3 միլիոնին փրկենք», այլ նույն տրամաբանությամբ Հայաստանն է ծվեն-ծվեն անում։ Այս վարչախմբի «բարի» բառերով բոլոր օրակարգերը՝ «խաղաղություն», «սոցիալական». մի բան են գուժում՝ պատերազմ…
Սա իրենց քաղաքականությունն է, որն արժեզրկում է գերագույնը՝ Հայրենիքը։ Հ.Գ. Արցախում մոտ մեկ տարի սոցիալական ծանրագույն շրջան ապրեցինք, բայց մեր հերոս նահատակների պատգամից չշեղվեցինք…Վարվող քաղաքականության դեմ չի կարելի ժողովրդին շեղել սոցիալական խնդիրների «լուծման» պահանջով, ունենալով քաղաքական նպատակ՝ սպասարկել այլոց շահը և օգնել փակել Արցախի հարցը…»: