Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
«Դահլիճում մարդիկ կան, որ հիմա իշխանություն են, իսկ մի քանի տարի առաջ ակտիվ էին, վերջերս 2017 թ-ին մի ընդդիմադիր պատգամավորի խոսքեր էի լսում, որ ասում էր՝ «մեր բառապաշարից պետք է հանենք փոխզիջում բառը»։ Այդ նախկին ընդդիմադիրը հիմա ՀՀ կառավարության ղեկավարն է»։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ այդուհետ անդրադառնալով օրենսդրի քննարկմանը ներկայացված «Մաքսային կարգավորման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին։
Նա ընդգծեց, որ եթե ՀՀ-ից արտահանվող արտադրանքը չի ստուգում ՍԱՏՄ-ն, ապա ոչ թե պետք է այդ գործառույթը մաքսայինին տալ, այլ պարտադրել ՍԱՏՄ-ին այդ գործառույթն իրականացնել։
«Եթե մի արտահանողի մոտ ցեց գտնեն, դա կարող է ՀՀ-ից արտահանվող ամբողջ լոլիկի արտահանումների վրա էական ազդեցություն ունենալ»։
Մանրամասն՝ տեսանյութում։