Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Այսօր պատմական օր է, 1988 թվականի հունիսի 15-ին Երևանում ուսանողական երկարատև նստացույցերից, բողոքի ցույցերից հետո ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը պատմական որոշում կայացրեց և կողմ արտահայկտվեց ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պատգամավորների՝ ՀՍՍՀ կազմ ընգրկվելու փետրվարի 20-ի դիմումին»,-խորհրդարանում 2022թ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե իր նման նա էլ այդ օրերին ուսանող է եղել և ի՞նչ զգացմունքներ է ունեցել այն ժամանակ:
Նիստը նախագահող Ալեն Սինոնյանը հիշեցրեց, որ ամբիոնի մոտ Հաշվեքննիչ պալատի նախագահն է:
Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Պարոն Սիմոնյան, հենց էդ է, հաշվեքննություն է»:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ հիշում է այդ օրերը, ինքը սովուրում էր:
Գեղամ Մանուկյանը հիշեց, որ 1988 թվականի փետրվարից հետո խորհրդային զորքերը շրջափակել էին Ազատության հրապարակը և մի պահ բողոքի ձայն չկար, մինչև ԵՊՀ 220 լսարանում մայիսին կայացած ուսանողական հավաքից հետո որոշվեց նստացույց սկսել:
«Մի քանի տասնյակ ուսանողներ հավաքվեցին Թատերական հրապարակում և սկսվեց համաժողովրդական պայքարի վերազարթոնքը: Այդ նստացույցի մասնակիցներից շատ-շատերը նահատակվեցին Արցախի ազատության համար՝ նահատակվեց Թաթուլը Կրպեյան, Վարդանը Բախշյան, Մովսեսը Գորգիսյան… Նահատակվեցին, որ իրենց պայքարը դադար չունենա՝ հանուն Արցախի ազատության, ինքնորոշման իրավունքի և վստահ, այդ պայքարը, հակառակ բոլոր դավաճանական գործողությունների, արդյունք ունենալու է»: