Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորի դեմ ոստիկանների կողմից բռնությունների, քրեադատավարական ակնհայտ խախտումների մասին»,- Ազգային ժողովում ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծեց, որ այստեղ գործ ունեն երկակի ստանդարտների հետ։
Սեյրան Օհանյանն ասաց, որ չկա որևէ խոսք այն կարևոր իրականության վերաբերյալ, որ տիրում է սահմանազատման, սահմանագծման, ավելի ճիշտ՝ միակողմանի զիջումների ընթացքում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, տարածքային ամբողջականության դեմ իրականացվող առերևույթ հանցագործությունների մասին։
«Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ հեռավոության վրա, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ»,- ասաց Ս.Օհանյանը։
Մանրամասն՝ ՝ տեսանյութում։