կարևոր
2356 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-14 20:14
Հասարակություն

Հերքե՛ք Էդրողանին ու ներկայացրե՛ք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը․ Նորիկյան

Հերքե՛ք Էդրողանին ու ներկայացրե՛ք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը․ Նորիկյան

Շատ ողորմելի իրավիճակում ենք հայտնվել։

Փաստորեն, ըստ Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի, «Զանգեզուրի միջանցքի» հետ խնդիրը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ։

Այլ կերպ ասած, Հայաստանի ձայնը որևէ մեկին հետաքրքիր չէ, Հայաստանը որևէ դեր ու ազդեցություն չի կարող ունենալ իր ինքնիշխան տարածքի ճակատագրի որոշման հարցում, կամ որևէ մեկը Հայաստանի կարծիքը հաշվի չի էլ առնում։

Հերքե՛ք Էդրողանին ու ներկայացրե՛ք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։

Պարզ խոսե՛ք՝ հասկանանք, այդ ի՞նչ ծրագիր է իրագործվում, որին դեմ է Իրանը, իսկ Հայաստանը խնդիր չէ։

Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի կամքին հակառա՞կ են փորձում Սյունիքով ստանալ ճանապարհ, թե՞ ոչ․․․:

Նորիկ Նորիկյան

Փաստաբան, քաղաքական գործիչ