Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատ գյուղի զորամասի կացարանում մահացած զինծառայողների ծնողների կողմից կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը համապարփակ ներկայացվել է համապատասխան պաշտոնյաներին իրենց պահանջներ, վերջիններիս կողմից խոստացվել է ներկայացնել տեղեկատվության հանդիպման հնարավորության մասին: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՊՆ-ի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց 15 զոհված զինծառայողներից 14-ի ծնողների պահերի պաշտպան Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով, ծնողների խիստ անվստահությունը այս վարույթի նկատմամբ առկա է, այդ անվստահությունն ու կասկածանքը ծնվել է հունվարի 19-ից սկսած, երբ կառավարության նիստում իրավասու պաշտոնյաների կողմից:
«Ծնողները շատ հիմնավորված հարցեր են բարձրացնում: Ես ակնկալում եմ, որ այս գործով քննության առարկա դարձվեն հնարավոր բոլոր վարկածները: Օրինակ, սպանության վարկած, դիտավորությամբ կյանքից զրկելու վարկած, թունավորման վարկած, դիվերսիայի վարկած, եւ այլն: Եթե մենք համադրում ենք հրապարակված տեղեկությունները, ստանում ենք բացասական պատկեր: Եթե վերլուծում ենք կապիտանի կողմից հրապարակ բերված ցուցմունքները, ակնհայտ է դառնում, որ հրդեհի բռնկման պահից մինչեւ 15-20 րոպե տեւողությամբ ժամանակահատվածը բավարար էր, որ զինծառայողները դուրս գային տարածքից: Բայց ակնհայտ է, որ զինվորները ոչ մի գործողություն չեն կատարել: Դա հնարավորություն է տալիս արձանագրելու, որն զինվորները պարզապես, կենդանի չեն եղել: Պետք է պատասխանել հետեւյալ հարցին. Հրդեհը հետեւանք է ինչ-որ հետքեր թաքցնելո՞ւ, թե՞ անփույթ գործընթաց է: Առկա տեղեկավությունը մեզ թույլ է տալիս չվստահելու ներկայացված վարկածին, որ երեխաները մահացել են հրդեհի պատճառով: Եթե երկու զինվորի հաջողվել է դուրս գալ տարածքից, ինչո՞ւ մյուս զինվորների համար դա հնարավոր չի եղել: Եթե ծխահարվել են, ապա հարց է առաջանում, ինչու՞ չեն ծխահարվել կենդանի մնացած զինվորները»,-ասաց նա:
Հարցին, թե ո՞վ կարող էր սպանել կամ թունավորել զինվորներին, Նորիկյանը պատասխանեց. «Ոչ մի վարկած հնարավոր չէ բացառել, պետք է տանել խորքային քննություն պարզելու, թե ինչ է կատարվել հրդեհից առաջ: Պետք է հրդեհից առաջ եղած պատկերը վերականգնել»:
Նորիկյանը տեղեկացրեց, որ մինչեւ ծնողների կողմից դեպքի վայր այցելելը բոլոր ծնողներից վերցվել են դեպքի նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածի վերաբերյալ գրավոր բացատրություններ, թե իրենք ինչ տեղեկատվության են տիրապետում:
«Այդ դեպքի հետ պայմանավորված այլ հանցագործությունների մասին են հայտնել ծնողները: Մեզ համար շատ կարեւոր է, թե վարույթն իրականացնող մարմինն ինչ վարքագիծ կդրսեւորի այդ հանգամանքների վերաբերյալ, որովհետեւ մեկից ավելի հանցագործությունների մասին ենք հայտնել: Դրանք վերաբերում են զինծառայողների ու սպաների միջեւ եղած տարաձայնություններին, սպաների միջեւ եղած հարաբերություններին, սպաների գործառույթներին, նրանց կողմից իրականացված ոչ օրինական քայլերին: Սպասենք քննությանը:
Մենք ծնողների հետ այցելել ենք դեպքի վայր, ուսումնասիրել ենք տեղանքը, վերարտադրել ենք կացարանի պատկերը եւ մեզ համար պարզել ենք շատ պարզ հանգամանքներ: Անզեն աչքով էլ տեսանելի կլինի, որ տպավորություն է, որ վառվել են մահճակալների եւ դրանց տակ գտնվող հատակը, իսկ մահճակալների միջեւ ընկած 60 սմ-անոց միջանցքները այրված չեն: Տպավորություն է, որ հատուկ այրվել են մահճակալները, որոնց վրա եղել են զինվորները: Հիմա հավաքվում են հիմնական միջնորդությունները, որոնք առաջիկա օրերին երկայացվելու են վարույթ իրականացնող մարմին»,-ասաց փաստաբանը:
Նա նաեւ հավելեց, որ փետրվարի 9-ին պաշտոնապես դիմել են պաշտպանության նախարարինն եւ զինդատախազին՝ նշելով, որ անհրաժեշտ է կազմակերպել նրանց համատեղ հանդիպումը զոհված զինծառայողների ծնողների հետ. «Շատ մանրուքներ կան, շատ բարդ գործ է, բոլոր դետալները վերլուծվում են, դրանց վերաբերյալ կներկայացվեն հավելյալ տեղեկություններ.,-ասաց նա: