Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահի և առհասարակ՝ այդ երկրի հետ ցանկացած ձևաչափում պետք է խոսել հաղթողի, թելադրողի, օրակարգ ստեղծողի և պայմաններ առաջադրողի դիրքերից՝ հիմնվելով պատերազմի արդյունքների, ինչպես նաև Արցախի ներկա իրողությունների վրա. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը, գրառման մեջ նա մասնավորապես նշել է.
«Ադրբեջանի նախագահի և առհասարակ՝ այդ երկրի հետ ցանկացած ձևաչափում պետք է խոսել հաղթողի, թելադրողի, օրակարգ ստեղծողի և պայմաններ առաջադրողի դիրքերից՝ հիմնվելով պատերազմի արդյունքների, ինչպես նաև Արցախի ներկա իրողությունների վրա:
Ինձ համար ոչ միայն հասկանալի չէ, այլև բացարձակապես անընդունելի է պարտված պետության ղեկավարի հեգնախառն վարքագիծն ու մերթընդմերթ ցուցադրվող քմծիծաղը:
Ադրբեջանի նախագահի հետ պետք է խոսել քաղաքակիրթ, բայց կոշտ, հստակ ու համոզմունքով՝ հիմնված կոնկրետ իրողությունների, փաստաթղթերի և հակամարտության պատմության իրական փաստերի վրա:
Ուղղակի չպետք է թույլ տալ, որ պարտված երկրի ղեկավարն այդ աստիճան լկտիանա...
Մեկ անգամ նշել եմ, այժմ կրկին պնդում եմ, որ Ալիևի հետ, բոլոր դեպքերում, պետք է խոսել ‘’Չափդ ճանաչի’’ տոնով, հակառակ պարագայում, դատելով նրա դրսևորած վարքագծից, պարզ է դառնում, որ նրանց պատկերացումներն Արցախի հակամարտության կարգավորման հեռանկարի առումով որևէ աղերս չունի ոչ միայն մեր պատկերացումների, այլև պատերազմի արդյունքի հետ...
Ակնհայտ է, որ այսպիսի դիրքորոշման պայմաններում Ադրբեջանը վաղ թե ուշ փորձելու է կրկին անգամ դիմել ռազմական ավանտյուրայի` մեր տարածաշրջանը երկար տարիներ մխրճելով անկայունության փոսը:
Այսօրվա հրապարակային դեբատը կարևոր իրողություն էր՝ հասկանալու համար, թե այսուհետ ինչպես և ինչ տոնայնությամբ ու շեշտադրումներով պետք է խոսել Ադրբեջանի հետ...»,-գրել է Նորիկյանը: