կարևոր
3247 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-09 09:38
Քաղաքական

ՔՊ քաղաքական ժողովը՝ Դիլիջանում. ովքե՞ր ներկա կլինեն. «Ժողովուրդ»

ՔՊ քաղաքական ժողովը՝ Դիլիջանում. ովքե՞ր ներկա կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ում որոշել են, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսին քաղաքական երկրորդ ժողովն անցկացնել Դիլիջանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ քաղաքական ժողովը կկայանա հունիսի 16-ին եւ 17-ին:

Ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:

ՔՊ-ում այս օրերին քաղաքական ժողովի հետ կապված թեժ նախապատրաստական աշխատանքներ են գնում. փորձում են այնպես անել, որ ժողովը բարձր մակարդակով անցնի, թերություններ չլինեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գոհ մնա:

Կուսակցությունից մեզ հայտնեցին նաեւ, որ օրակարգի եւ հրավիրյալների շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, շատ հարցեր կան, որ վերջնական դեռ հաստատված չեն:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում